տուն Քաղաքական Միջազգային Տուրչինովը խոսել է Ուկրաինայի հարավ-արևելքում ռազմական դրություն մտցնելու հնարավորության մասին

Տուրչինովը խոսել է Ուկրաինայի հարավ-արևելքում ռազմական դրություն մտցնելու հնարավորության մասին

67
0

1395271609_aleksandr-turchinov-uvolil-ryad-poslov

Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար, Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Ալեքսանդր Տուրչինովը հնարավոր է համարում Դոնեցկում և Լուգանսկում ռազմական դրություն մտցնելու հնարավորությունը: Այս մասին հայտարարել է Տուրչինովը ռադայի նիստի ժամանակ: Հաղորդում է UKRinfo-ն:

«Արտակարգ դրությունը բան չի փոխում: Կարելի է խոսել միայն ռազմական դրության մասին», — ասել է նա` հավելելով, որ այս հարցը գտնվում է Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի իրավասության ներքո: Տուրչինովը նաև հավելել է, որ նախկինում ռազմական դրության մասին չէր խոսվում, քանի որ դա թույլ չէր տա անցկացնել նախագահական ընտրություններ: