Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր Տուրիստական միկրոավտոբուսները տարհանվել են Հանրապետության հրապարակից, ինչը դժգոհությունների պատճառ դարձավ:
Կայանատեղիի վերածված հրապարակի տեքստը պետք է հնարավորինս վերականգնել: Factor.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ պատասխանելով հարցին, թե քաղաքապետարանն ինչու է որոշել տուրիստական միկրոավտոբուսները հեռացնել հրապարակից:
«Մենք հիշում ենք, որ հատկապես վերջին մի քանի տարիների ընթացքում այդ շարժն ավելացել է: Եթե հիշենք, երկու ամիս առաջ՝ մինչև այս տարվա հունվարը, ցանկացած կողմից հրապարակ մուտք գործելուց առաջինն աչքի էին ընկնում այնտեղ կանգնած մեքենաները: Եվ որոշում է կայացվել, որ կայանատեղն այդտեղ պետք է սահմանափակվի, այդ որոշումը, փաստորեն, անդրադարձել է նաև տուրիստական տուրեր կազմակերպող անհատ սուբյեկտների կամ կազմակերպությունների վրա»,- հավելեց նա: Հակոբ Կարապետյանը նշեց, որ քաղաքապետարանը նրանց այլընտրանքային կայանատեղ է առաջարկում:
Մանրամասները՝ տեսանյութում: