տուն Լուրեր Տուրիզմի ոլորտում ամենակարևոր գործոնն անուշադրության է մատնված. Ռոբերտ Մինասյան

Տուրիզմի ոլորտում ամենակարևոր գործոնն անուշադրության է մատնված. Ռոբերտ Մինասյան

74
0

tourism_0

Ըստ Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր, տուրիզմի փորձագետ Ռոբերտ Մինասյանի՝ Հայաստանն ունի ճանաչելիության խնդիր:

«Հնարավոր չէ, որ Հայաստանը ամբողջությամբ դառնա տուրիզմի երկիր: Որովհետև տուրիզմն իր էությամբ լոկոմոտիվ է, նպաստում է մյուս բոլոր ուղղությունների վրա: Մեզ շատ անհրաժեշտ է կազմակերպել տուրիստի կադաստր: Անհրաժեշտ է հասկանալ, որ երկիրը նպաստավոր է տուրիզմի զարգացման համար, մարդիկ հյուրընկալ են: Տուրիզմը բիզնես է, բիզնեսը փող է: Մենք պետք է կարողանանք հաշվարկել, թե որքան գումար է տուրիզմը ստեղծում, և որքան գումար է տուրիզմից գնում պետբյուջե: Վերջին տարիներին մեր երկրում բազմաթիվ քայլեր են իրականացվել. հյուրանոցներ են կառուցվել, ճանապարհներ են վերանորոգվել և այլն: Սակայն ամենակարևոր գործոնը անուշադրության է մատնվել՝ մարդկային գործոնը. ովքե՞ր պետք է աշխատեն այդ ոլորտում, ինչպե՞ս պետք է աշխատեն: Այս ոլորտը կարծես թե բաց է մեզ մոտ: Մենք որակով մասնագետներ պետք է ունենանք, որպեսզի նրանք կարողանան ապահովել ոլորտի զարգացումը»,- ասում է փորձագետը:

Ըստ Ռոբերտ Մինասյանի՝ աշխարհում բնակվող 7 միլիարդ մարդկանցից 1 միլիարդն է շրջագայում: Այդ 1 միլիարդ մարդկանցից յուրաքանչյուրը շրջագայելիս ստեղծում է 3-4 աշխատատեղ:

«Այսօր ամենամեծ խնդիրը Հայաստանի ճանաչելիության խնդիրն է: Մենք պետք է ճանաչելի դարձնենք մեզ և աշխատենք տարբեր երկրների կազմակերպությունների հետ: Պետք է օգտագործենք մեր դեսպանների կապերը, գիտելիքները»,- ասում է նա: