տուն Հասարակություն Առողջապահություն Տուն-ինտերնատում վարակվածների մեջ կան թոքաբորբ ունեցողներ. խոսնակ

Տուն-ինտերնատում վարակվածների մեջ կան թոքաբորբ ունեցողներ. խոսնակ

354
0

Նորքի տուն-ինտերնատում կորոնավիրուսով վարակված 45 անձից ծայրահեղ ծանր վիճակում գտնվողներ չկան: Այս մասին տեղեկացնում է  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը։

Տեղեկության համաձայն՝ վարակվածներից 28-ն ինտերնատի աշխատակիցներ են և վարակված աշխատակիցները մեկուսացվել են հյուրանոցներում, քանի որ ախտանշաններ չունեն։

«Այս պահին վարակված տարեցների մի մասը՝ մոտ 8 հոգի գտնվում է բուժհաստատություններում, մյուսները մեկուսացված են հաստատության ներսում։ Նրանց մեջ կան նաև մարդիկ, ովքեր մինչ վարակվելն էլ գտնվել են հոսփիսային բաժանմունքում՝ անկողնային վիճակում»,- ասել է խոսնակը։

Նախարարությունից հայտնեցին նաև, որ ինտերնատում վարակվածների մեջ կան նաև թոքաբորբ ունեցողներ, սակայն նրանց վիճակը կայուն է։

Նշենք, որ «Տուն-ինտերնատում» հետազոտվել է 70 տարեց ու աշխատակից, նրանցից միայն 45-ի մոտ է վարակը հաստատվել։ Մայիսի 16-ին ԱՆ-ից հայտնել էին, որ Նորքի տուն-ինտերնատի 40-ից ավելի պացիենտի մոտ կորոնավիրուս է հաստատվել։ Հայաստանում մայիսի 18-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 4823-ի, մահացել է 61, բուժվել՝ 2019 պացիենտ։