տուն Լուրեր Տուժածների մեջ կան հայ քաղաքացիներ, թե ոչ`ԱԳՆ-ն տեղեկություն չունի

Տուժածների մեջ կան հայ քաղաքացիներ, թե ոչ`ԱԳՆ-ն տեղեկություն չունի

182
0

 

 

pist

Ինչպես արդեն նշել ենք, երեկ գիշերը հայ-վրացական սահմանին հնչել են կրակոցներ,ինչի հետևանքնով կան զոհվածներ և վիրավորվածներ: Պարզվել է, որ տեղի ունեցած կրակոցների հետևանքով սպանվածներից մեկը Վրաստանի քաղաքացի Մեհրաբ Կանդալաձեն է: Վիճաբանությունը  տեղի է ունեցել թմրավաճառների միջև, ինչի ժամանակ էլ վերջիններս սկսել են կրակել միմյանց վրա:

Araratnews.am-ի թղթակիցը այս դեպքի հետ կապված փորձել է պարզաբանում ստանալ ՀՀ ԱԳՆ-ից, որտեղից նրան փոխանցել են, որ ԱԳՆ-ն այս պահին փորձում է պարզել տեղի ունեցածը:  Մեր թղթակցի այն հարցին, թե  հնարավո՞ր է տուժածների մեջ լինեն հայ քաղաքացիներ, ԱԳՆ-ից պատասխանել են, որ տեղեկություն չունեն այդ մասին: ՀՀ ոստիկանությունից էլ փոխանցել են, որ  կրակոցները տեղի են ունեցել ոչ թե սահմանին, այլ հենց Վրաստանի տարածքում, և հենց այդ պատճառով մանրամասներին չեն տիրապետում:

Էմմա Պալյան

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here