տուն Հասարակություն Տուգանք ու վարակ․ ինչպես են պատժվում հակահամաճարակային կանոնների խախտումները Հայաստանում և արտերկրում

Տուգանք ու վարակ․ ինչպես են պատժվում հակահամաճարակային կանոնների խախտումները Հայաստանում և արտերկրում

196
0

Fip.am-ը գրում է.

Չնայած մարտի 16-ից Հայաստանում հայտարարված արտակարգ դրությանը և գործող մի շարք սահմանափակումներին՝ Հայաստանում կորոնավիրուսային վարակի տարածումը չի նահանջում։

Արտակարգ դրության սկզբնական շրջանում պարետի որոշմամբ սահմանափակվել էր մարդկանց տեղաշարժի իրավունքը, արգելվել էին տնտեսական գործունեության մի շարք տեսակներ, մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջներ էին դրվել, որոնց խախտման համար սահմանվել էին խոշոր տուգանքներ՝ 100-250 հազար դրամի չափով և անգամ մինչև մեկ ամսով ազատազրկում։

«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց պարզել, թե ընդհանուր առմամբ՝ քանի վարչական տույժ է նշանակել ոստիկանությունը կարանտինային կանոնների խախտման համար և որքան է կազմել տուգանքների ընդհանուր չափը։  

Խիստ սահմանափակումներ՝ բարձր տուգանքներ

Կառավարությունը հանրապետության ողջ տարածքում արտակարգ դրություն սահմանեց մարտի 16-ին, ինչից հետո այդ իրավական ռեժիմը երկարաձգվել է արդեն երեք անգամ։ Ինչպես արդեն վերը նշեցինք, արտակարգ դրություն հայտարարելու հետ միաժամանակ սահմանվել էին մի շարք սահմանափակումներ՝ կապված ազատ տեղաշարժի, ինքնամեկուսացման կանոնների և տնտեսական գործունեության որոշ տեսակների արգելքի հետ։

Մայիսի 4-ից, սակայն, սահմանափակումների մի մասը չեղարկվեց, իսկ մայիսի 18-ից, օրինակ, սկսեց աշխատել հանրային տրանսպորտը, բացվեցին մանկապարտեզները, առևտրի կենտրոնները, մարզասրահները, հանրային սննդի օբյեկտները և այլն։

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում