տուն Հասարակություն Տուգանքների բողոքարկումը պետք է ավելի դժվարացվի․ պատգամավոր

Տուգանքների բողոքարկումը պետք է ավելի դժվարացվի․ պատգամավոր

280
0

Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար տուգանքների բողոքարկումները կրկնակի շատանալու են բալային համակարգի ներդրումից հետո։ Նման կանխատեսում արեց ԱԺ պատգամավոր Արմեն Խաչատրյանը։

Խաչատրյանը համոզմունք հայտնեց, որ տուգանքների բողոքարկումը պետք է ավելի դժվարացվի, որպեսզի տուգանքի վճարումը հետաձգելու համար քաղաքացիները դատարան չդիմեն։ Հակառակ դեպքում՝ բալային համակարգն արդյունավետ չի աշխատի։

«Այսինքն՝ եթե քաղաքացին բողոքարկում է վարչական դատարան, գոնե վարչական ակտի չափով պետտուրք վճարի, որպեսզի վտանգ լինի, որ դատը չշահելու դեպքում, նա կարող է կորցնել այդ գումարը»,- ասաց նա։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here