Տորոնտոյի սկանդալային քաղաքապետ Ռոբ Ֆորդը չի դադարում զարմացնել իր համաքաղաքացիներին, իսկ հիմա արդեն` աշխարհին: Այս անգամ նա պարել է քաղաքային խորհրդի նիստի ժամանակ՝ Բոբ Մարլեյի երաժշտության ներքո: Այս մասին տեղեկացնում է Teh Telegraph-ը:
Այդ նույն նիստի ժամանակ նա ներողություն էր խնդրել Toronto Star-ի լրագրողից, ում ավելի վաղ անվանել էր մանկապիղծ:
Հիշեցնենք, որ Ֆորդը վերջին մի քանի ամիսների ընթացքում հայտնվել է մի քանի աղմկահարույց սկանդալներում, որոնցից ամենաթեժը համարվել է նրա կողմից թմրանյութեր օգտագործելու դեպքը: