տուն Քաղաքական Միջազգային Տորոնտոյի քաղաքային խորհուրդը զրկել է սկանդալային համբավ ունեցող քաղաքապետին իր լիազորոթյուններից

Տորոնտոյի քաղաքային խորհուրդը զրկել է սկանդալային համբավ ունեցող քաղաքապետին իր լիազորոթյուններից

177
0

url

Տորոնտոյի քաղաքային խորհուրդը որոշում է կայացրել խորհրդանշական դարձնել այդտեղի քաղաքագլուխ Ռոբ Ֆորդի պաշտոնը, ով վերջին շրջանում հայտնվել է մի շարք սկանդալների մեջ։ Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը։

Անցած շաբաթ քաղաքային խորհուրդն արդեն զրկել էր նրան որոշ լիազորություններից։ Այն ժամանակ Ֆորդը զրկվել էր նշանակել և պաշտոնանկ անել իր տեղակալներին և գործադիր հանձնաժողովներին, որոնք պատասխանտու են քաղաքի բյուջեի համար։ Այս անգամ քաղխորհուրդը կրճատել է քաղաքային բյուջեն 60 տոկոսով և թույլ է տվել փոխքաղաքապետին՝ իրականացնել իր վերադասի որոշ լիազորություններ։ Ֆորդը պահպանել է միայն ներկայացուցչական պարտականությունները։

Հիշեցնենք, որ սկանդալային քաղաքապետը խոստովանել էր, որ թմրանյութեր է օգտագործում։ Սակայն քաղաքային խորհուրդը լիազորութոյւններ չունի նրան պաշտոնանկ անելու, թեպետ այնտեղ մեծամասնության շրջանում մեծ է այդ ցանկությանը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here