Կանադայի ոստիկանությունը հայտնաբերել է մի տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է Տորոնտոյի քաղաքապետը թմրանյութ օգտագործում։ Այս մասին գրում է Teh New York Times-ը։
Ոստիկանության ղեկավար Բիլ Բլերը չի մանրամասնել, թե կոնկրետ ինչ է պարունակում այդ տեսանյութը, սակայն նշել է, որ իրենք գտել են հենց այն, ինչ փնտրում էին։
Քաղաքապետ Ֆորդը ճեպազրույցի ժամանակ չի պատասխանել տեսանյութի մասին հարցերին և հայտարարել է, որ չկան պատճառներ, որոնք կստիպեն իրեն հրաժարական տալու։ Ավելի վաղ քաղաքապետը մերժում էր նման տեսագրության գոյությունը։ Տեղեկացնենք, որ Կանադայի Օնտարիո նահանգի դատարանն անցած տարվա աշնանն արդեն մեկ անգամ հեռացրել է Ֆորդին աշխատանքից։