տուն Սպորտ Տոտին բաց կթողնի առնվազն մեկ ամիս

Տոտին բաց կթողնի առնվազն մեկ ամիս

160
0

FBL-ITA-SERIEA-ROMA-SAMPDORIA

Իտալական «Ռոմայի» լեգենդար ավագ Ֆրանչեսկո Տոտին, ով Իտալիայի առաջնության 8-րդ տուրում «Նապոլիի» հետ խաղում վնասվածք էր ստացել, խաղադաշտ չի կարող դուրս գալ առաջիկա մեկ ամսվա ընթացքում: Այս մասին հաղորդում է Football Italia-ն:

Այսօր կայացած հետազոտությունը հաստատել է ծնկատակի մկանի վնասվածքը: Առաջիկա 10-ն օրվա ընթացքում կիրականացվի ևս մի հետազոտություն, որից հետո պարզ կդառնա վերականգման վերջնաժամկետը: Ակումբի 37-ամյա հարձակվողն այս մրցաշրջանում անցկացրել է 8 հանդիպում, խփել է 3 գնդակ` կատարելով 3 արդյունավետ փոխանցում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here