տուն Հասարակություն Առողջապահություն Տողատակեր մի՛ փնտրեք. թեստավորում փետրվարից է եղել

Տողատակեր մի՛ փնտրեք. թեստավորում փետրվարից է եղել

424
0

Դեռ փետրվարից Հայաստանում կատարվել է թեստավորում: Կասկածելի դեպքերը կրկին փետրվարի սկզբից ինֆեկցիոնում են հոսպիտալացվել: Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանն է սա գրել «Ֆեյսբուքում»: «Որոշ լրատվամիջոցներ և օգտատերեր «Նորք ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի» տնօրեն Մհեր Դավիդյանցի խոսքերում փորձում են տողատակեր փնտրել, մասնավորապես, թե իբր կորոնավիրուսային հիվանդությունը փետրվարից եղել է Հայաստանում:

Պարոն Դավիդյանցը առնվազն 2 անգամ շեշտեց, որ հիվանդանոցը 4 ամիս լծված է հիվանդության դեմ պայքարին:

Իսկ իրականում դեռ փետրվարից Հայաստանում կատարվել է թեստավորում, մասնավորապես այն երկրներից եկած մարդիկ, որտեղ վիրուսը առկա է եղել` թեստավորվել են: Դրանք եղել են բաց և հրապարակվել են:

Ավելին, կասկածելի դեպքերը կրկին փետրվարի սկզբից ինֆեկցիոնում են հոսպիտալացվել: Իսկ առաջին դեպքը Հայաստանում գրանցվել է մարտի 1-ին»,- գրել է նախարարության խոսնակը: