տուն Քաղաքական Միջազգային Տոկիոյում ուժեղ երկրաշարժի հետևանքով վիրավորվել է առնվազն 17 մարդ

Տոկիոյում ուժեղ երկրաշարժի հետևանքով վիրավորվել է առնվազն 17 մարդ

84
0

alg-tokyo-victims-sleeping-jpg

Տոկիոյում տեղի  ունեցած ուժեղ երկրաշարժից հետո, որի ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 6.0 մագնիտուդ, առնվազն 17 մարդ է վիրավորվել  և ստացել  տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

Ճապոնիայի օդերևութաբանական գործակալության տեղեկություններով՝ ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով 05։18-ին (Երևանի ժամանակով 00։18-ին) Իձուսիոմա կղզու մոտ։ Ցնցումն այնքան ուժեղ է եղել, որ Տոկիոյի որոշ շրջաններում խուճապ է սկսվել։ Տուժածների մեծ մասը վիրավորվել է անվտանգ վայրեր փնտրելիս։

Ցունամիի վտանգի մասին չի հաղորդվել։