տուն Հասարակություն Իրավական Տնօրենը կրակել է 53-ամյա տղամարդու աչքին. հարուցվել է քրեական գործ

Տնօրենը կրակել է 53-ամյա տղամարդու աչքին. հարուցվել է քրեական գործ

582
0

2020թ. հունիսի 20-ին՝ ժամը 20.30-ին, Երևան քաղաքի 53-ամյա բնակիչը  հաղորդում է ներկայացրել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 18.00-ի սահմաններում, Երևան քաղաքի Բաղրամյան փողոցում գործող ֆինանսական ընկերությունում գումարային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ նշված ընկերության տնօրենը ձեռքերով հարվածներ է հասցրել իր մարմնի տարբեր մասերին, ինչպես նաև՝ ընկերության մուտքի  դիմաց ատրճանակով կրակել է իր ձախ աչքին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Նյութերի նախապատրաստման ընթացքում ընկերության տնօրենը ներկայացել է ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժին և ինքնակամ ներկայացրել գազային ատրճանակը: