տուն Տնտեսական Տնտեսվարողները կկարողանան կամավոր հարկայինին ստուգումների հրավիրել, որի դեպքում տուգանքներից կազատվեն

Տնտեսվարողները կկարողանան կամավոր հարկայինին ստուգումների հրավիրել, որի դեպքում տուգանքներից կազատվեն

129
0

ՊԵԿ

ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը կառավարության այսօրվա նիստում ներկայացրեց նոր օրենքի նախագիծ, որով առաջարկվում է Հայաստանում առաջին անգամ ներդրնել այլընտրանքային հարկային ստուգումների ինստիտուտ: Այլընտրանքային հարկային ստուգումը կամավորության սկզբունքով հարկ վճարողի մոտ հարկային մարմնի կողմից իրականացվող ստուգումն է՝ բոլոր այն դեպքերում, երբ ստուգումների տարեկան ծրագրում չներառված հարկ վճարողը կամավոր ցանկություն է հայտնում իր մոտ իրականացնել հարկային ստուգումներ և այդ կերպ պարզել պետության նկատմամբ իր պարտավորությունների իրական չափը: «Այլընտրանքային հարկային ստուգման արդյունքում հարկային մարմինը չի կարող կիրառել հարկային օրենսդրությամբ նախատեսված տուգանքները, այլ առաջադրելու է հարկի գումարը և դրանք սահմանված ժամկետում չվճարված տույժերի գումարները: Նշված մեխանիզմը համանման է հարկ վճարողի կողմից ինքնուրույն սխալները հայտնաբերելուն և ճշտված հաշվարկներ ներկայացնելուն»,- ասաց Գ. Խաչատրյանը՝ հավելելով, որ այս դեպքերում չեն կիրառվի նաև հարկերից չարամտորեն խուսափելու համար օրենսդևրությամբ սահմանված պատասխանատվության միջոցներ:

Փաթեթը, ըստ Գ. Խաչատրյանի, նպատակ ունի բարելավելու ՀՀ-ում ներդրումային միջավայրը, քանի որ հնարավորություն է ստեղծելու պոտենցիալ ներդրողներին զերծ պահելու ներդրումներից հետո ի հայտ եկող հնարավոր հարկային ռիսկերից՝ կապված տվյալ ընկերության նախկին գործունեության հետ: «Հարկային մարմնին իրավունք վերապահվում նաև իրականացնելու հին ժամանակաշրջանների վերստուգումներ, որոնց արդյունքներով բացի տուգանքները չկիրառելուց լրացուցիչ հայտնաբերված գումարների մասով տույժեր ևս չեն հաշվարկվելու»,- ասաց Գ. Խաչատրյանը՝ հավելելով, որ հարկային մարմինների այս լրացուցիչ ծառայության դիմաց կառավարության որոշումով սահմանվելու են վճարներ: