տուն Տնտեսական Տնտեսական և քաղաքական տեսակետից ավելի կարևոր է եվրոպական ինտեգրումը. Թաթուլ Մանասերյան

Տնտեսական և քաղաքական տեսակետից ավելի կարևոր է եվրոպական ինտեգրումը. Թաթուլ Մանասերյան

153
0

Tatul-Manaseryan

Մաքսային միությանն անդամակցելու տնտեսական հետևանքները պարզելու համար կենսական նշանակություն ունեն գիտական հետազոտությունները: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը: Նրա խոսքով՝ թեև պարզ է, որ Մաքսային միությանն անդամակցելու որոշումը հարկադրված է կայացվել, սակայն դա չի նշանակում, թե լուրջ մասնագիտական ուսումնասիրություններ չպետք է արվեն:

Տնտեսագետի խոսքով՝ ԱՊՀ երկրների հետ մենք արդեն իսկ ունենք ազատ առևտուր և բարենպաստ մաքսային ռեժիմ, ուստի այս առումով Մաքսային միությանն անդամակցումը Հայաստանին ոչինչ չի տա: Սակայն՝ կունենանք ավելի ընդլայնված շուկա: «Թեև մեզ համար և՛ տնտեսական, և՛ քաղաքական տեսակետից ավելի կարևոր է եվրոպական ինտեգրումը, սակայն մենք չպետք է «ոչ» ասենք ԱՊՀ-ին»,- ասաց Թ. Մանասերյանը:

Ըստ նրա, եթե մենք մտանք մաքսային միություն, ապագայում անպայման դրվելու է միասնական արժույթ ունենալու հարցը: Տնտեսագետի կարծիքով, սակայն, դրա համար երկար ճանապարհ է պետք անցնել, ինչպես ԵՄ-ի դեպքում էր: Պարզապես, ըստ Թ. Մանասերյանի, մաքսային միությունը այսօր ավելի շատ քաղաքական բաղադրիչներ ունի, քան տնտեսական գրավչություն:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here