ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այսօր հետաձգել է Մալայզիա կատարելիք այցը, ինչը կապված է երկրում բյուջետային ճգնաժամի հետ: Այս մասին հայտարարել է Մալայզիայի վարչապետը, ում հղում է կատարել The New Straits Times:
Նաջիբ Թունա Ռազակն ասել է, որ Օբաման իրեն անձամբ է զանգահարել և ներողություն խնդրել այցը հետաձգելու համար` խոստանալով առաջիկայում կազմակերպել նման այցելություն: Օբաման պատրաստվում էր ելույթ ունենալ Կուալա Լումպուրում կազմակերպվելիք բիզնես-կոնֆերանսին, սակայն նրա փոխարեն Մալայզիա է մեկնում Ջոն Քերին:
ԱՄՆ նախագահը պատրաստվում էր լինել նաև Ինդոնեզիայում, Բրունեյում և Ֆիլիպիններում: Մյուս երկրներ կատարելիք այցելությունների մասին ոչինչ չի հաղորդվում: