Այսօր Ազգային Ժողովում ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը հարց ուղղեց ՀՀ գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանին բյուջեի կատարողականի տարեկան հաշվետվության վերաբերյալ:
«Տնտեսական աճը դանդաղում է երկու անգամ, իսկ հարկային մուտքերն ավելանում են: Դա կարող է լինել գնաճի հաշվին, կարող է լինել հարկային բեռի ավելացման եւ ստվերային տնտեսության ավելացման հաշվին: Բացատրեք մեզ, թե ինչպես է եղել այդ ազդեցությունը»,-ասաց Մելքումյանը:
Ջանջուղազյանը պատասխանեց, որ հարկային եկամուտները առաջանում են համախառն ներքին արդյունքի անվանական մեծությամբ պայմանավորված:
«122 միլիարդ դրամ տուրքեր են մուտքագրվել բյուջե: Ավելի, քան 2012-ին էր: Այս դեպքում խոսքը վերաբերում է մի քանի գործոնի. առաջինըˋ տնտեսության ակտիվության գործոնն է, երկրորդըˋ հարկային օրենսդրության փոփոխությունները և երրորդˋ վարչարարության փոփոխությունն է»,-ասաց Ջանջուղազյանը: