տուն Տնտեսական Տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է

Տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է

351
0

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2020 թվականի մարտին 2019-ի մարտի համեմատ նվազել է 4.9 տոկոսով:

Վիճակագրական կոմիտեն ներկայացրել է երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները:

Աճ է արձանագրել միայն միջին ամսական անվանական աշխատավարձը՝ 8.6 տոկոսով (192 հազար 450 դրամ):

Ամենամեծ նվազումը տեղի է ունեցել շինարարության ոլորտում։ 2020-ի մարտին նախորդ տարվա մարտի համեմատ նվազումը կազմել է 26.2 տոկոս:

Արտաքին ապրանքաշրջանառության ծավալները 2020-ի մարտին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 16 տոկոսով. արտահանումը նվազել է 17.4 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 15.3 տոկոսով:

Առեւտրի շրջանառությունը նվազել է 9.9 տոկոսով: Ծառայությունների ծավալը (առանց առեւտրի) նվազել է 4.8 տոկոսով: Արդյունաբերական արտադրանքի ծավալը 2019-ի մարտի համեմատ նվազել է 1.9 տոկոսով:

Սպառողական գները նվազել են 0.1 տոկոսով, իսկ արդյունաբերական արտադրանքի գները նվազել են 1.7 տոկոսով:

Էլեկտրաէներգիայի արտադրության ցուցանիշը նվազել է 1 տոկոսով:

Նշենք նաեւ, որ հունվար-մարտ ամիսներին 2019-ի հունվար-մարտի համեմատ արձանագրվել է տնտեսական ակտիվության ցուցանիշի 4 տոկոսանոց աճ, ինչը պայմանավորված է 2020-ի հունվար եւ փետրվար ամիսների աճով։