տուն Լուրեր Տնտեսագիտականի ուսխորհուրդը ներողություն է հայցում

Տնտեսագիտականի ուսխորհուրդը ներողություն է հայցում

216
0

20131227103347joxՀայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսխորհուրդը հաղորդագրություն է տարածել, որում իր ափսոսանքն է հայտնում երեկվա միջադեպի առթիվ:

 

«Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Ուսանողական խորհուրդը իր ափսոսանքն է հայտնում երեկ համալսարանում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ: Ցավում ենք, որ կրքերն անցել են թույլատրելիի սահմանները, և մեր որոշ ուսանողներ տրվել են բուհ եկած որոշ անձանց սադրանքների, ինչի արդյունքում բուհի ներսում երկուստեք հնչել են համալսարանական միջավայրին ոչ հարիր արտահայտություններ:

 

Ներողամտություն ենք հայցում բոլոր այն աղջիկներից, կանանցից և լրագրողներից, որոնց երեկ հույզերի ազդեցության տակ ակամայից նեղացրել են մեր ուսանողները: Առիթից օգտվելով` շնորհավորում ենք բոլոր լրատվամիջոցների ներկայացուցիչներին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Ակնկալում ենք հետագայում սերտ համագործակցություն և փոխադարձ հարգանք»:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here