տուն Լուրեր «Տնային կալանք» նախագահականի մոտ նստացույց անող ընտանիքին

«Տնային կալանք» նախագահականի մոտ նստացույց անող ընտանիքին

210
0

3khudoyan

Առավոտյան ոստիկանությունը տարել է ավելի քան մեկ տարի նախագահական նստավայրի մոտ նստացույց իրականացնող Էմմա Սահակյանի իրերը: Araratnews.am-ի հետ զրույցում վերջինս ասել է, որ չգիտի, թե ուր են տարել իր իրերը: Նրան են մոտեցել ոստիկանության աշխատակիցները և ասել, որ այսօր այդտեղ միջոցառում է նախատեսված` կապված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի հետ: Նրան ասել են, որ այսօր չպետք է նստացույց անի, իսկ վաղվանից կարող է շարունակել նստացույցը:

Հիշեցնենք, որ առավոտյան 6-ին ոստիկանությունը բռնի ուժով նախագահականի դիմացից հեռացրել է նաև նստացույց իրականացնող ընտանիքին: Էմմա Սահակյանը նաև հայտնել է, որ կապնվել է այդ ընտանիքի հետ և որ նրանք հիմա գտնվում են իրենց տանը: Տունը շրջապատված է ոստիկաններով և նրանց չեն թողնում դուրս գալ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here