Xinhua գործակալությունը, հղում կատարելով ոստիկանական աղբյուրներին, հաղորդել է, որ Չինաստանի մայրաքաղաք Պեկինի Տյանանմեն կենտրոնական հրապարակում այսօր տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել է 5 մարդ, 38-ը ստացել են վնասվածքներ: Արտաճանապարհային մեքենան անսպասելի հայտնվել է հրապարակում և մխրճվել է հավաքված մարդկանց խմբի մեջ:
Շատ կարճ ժամանակում ոստիկանությունը փակել է Տյանանմենը: Սակայն հայտնի չէ՝ արդյոք սա ահաբեկչություն է, թե ոչ: Մերձակայքում գտնվող զբոսաշրջիկներից մեկը հայտնել է, որ մեքենան բռնկվելուց առաջ պայթել է: