Կան խանութներ, որոնց դիմապակու վրա փակցված զեղչերի հայտարարությունները իրականությանը չեն համապատասխանում: ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ուսումնասիրություն է իրականացրել այս բնագավառում՝ բացահայտելու անբարեխիղճ մրցակցության նմանատիպ դեպքերը:
«Բեյսիկ հաուս» խանութը, օրինակ, փակցրել է 70% զեղչի հայտարարություն, սակայն իրականում կիրառում է 50%, «Կաշառելը» փակցրել է 50%, կիրառում է՝ 20-30%: «Մոսկինո» խանութ սրահը հայտարարել է 50% զեղչ, սակայն միայն որոշ ապրանքների համար կիրառում է 20-30%:
Մոտ մեկ տասնյակ խանութներ, այդ թվում՝ հայտնի բրենդային խանութներ խիստ նախազգուշացվեցին՝ հասարակությանը ոչ ճիշտ գովազդների միջոցով մոլորեցնելու համար: Դրանք են «Ալիսա-Հայկ» ընկերություն («Գեսս» խանութ-սրահ), «Բեներիկ» ընկերություն («Բեյսիկ հաուս» խանութ-սրահ), «Գոհար-Անի» ընկերություն («Կաշառել» խանութ-սրահ), «Լիգա Էլ Ընդ Ջի» ընկերություն («Օրկեստրա»), «Լիոնելա» ընկերություն («Մի-մի» խանութ-սրահ), «Մարտին-ՊՕ» ՍՊԸ («Բուգատտի» խանութ-սրահ), «Նավավան» ընկերություն («Բրենդաութլեթ» խանութ-սրահ),«Ռուժ Բուտե» («Ռուժ» խանութ-սրահ), «Սավոյ» ՍՊԸ («Շոկոլադ» խանութ-սրահ), «Վարդալ Ֆարմ» դեղատուն, «Վենետիկ Սթայլ» ընկերություն («Վենեցիա» խանութ-սրահ), «Վիա Արտիս» ընկերություն («Մոսկինո» խանութ-սրահ):