տուն Տնտեսական ՏՄՊՊՀ. ՀՀ տնտեսության մոնոպոլացման աստիճանը բարձր չէ ԱՊՀ երկրների համեմատ

ՏՄՊՊՀ. ՀՀ տնտեսության մոնոպոլացման աստիճանը բարձր չէ ԱՊՀ երկրների համեմատ

219
0

Shaboyan

Համաշխարհային բանկի «Հայաստանի Հանրապետություն. Կուտակում, մրցակցելիություն և միակցություն» զեկույցի որոշ եզրակացությունների հետ Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) համաձայն չէ: Այս մասին այսօր լրագրողների հայտնեց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը: Նա ասաց, որ առաջիկայում գրավոր պատասխան կլինի:

«Համաշխարհային բանկի մասնագետները նշում են, որ Հայաստանի տնտեսության  մոնոպոլացման աստիճանը բարձր է ԱՊՀ մյուս երկրների համեմատ: Մենք համամիտ չենք այդ մտքի հետ և չենք կարծում, որ դա այդպես է»,- հայտարարեց Ա. Շաբոյանը, նշելով, որ խնդիրը մեթոդաբանության մեջ է: Շաբոյանի խոսքով՝ բանկի մասնագետները մեր տնտեսության 30 ոլորտներից 16-ում՝ կենտրոնացվածության աստիճանը ցածր է համարել, իսկ այնտեղ, որտեղ կենտրոնացվածությունը բարձր չի համարվել, ըստ Շաբոյանի, այդպես էլ պետք է լիներ, քանի որ դրանք բնական մոնոպոլիաներ են: «Նաև նշում են այնպիսի ոլորտներ, որտեղ օբյեկտիվորեն տնտեսվարողների թիվը պետք է սահմանափակ լինի, որովհետև այդ ոլորտում ներդրումներ իրականացնելու համար հսկայածավալ միջոցներ են պահանջվում, օրինակ՝ հանքարադյունաբերությունը»,- ասաց Շաբոյանը:

Եվ քանի որ կենտրոնացված ոլորտներում ստեղծված տնտեսության արժեքը շատ ավելի մեծ է չկենտրոնացվածների համեմատ, ստացվում է, որ ՀՆԱ նկատմամբ կենտրոնացված ոլորտների ստեղծած արդյունքը մեծ կշիռ ունի: ՀԲ-ն հենց այդ պատճառով էլ մեզ համարել է առավել մոնոպոլացված տնտեսությամբ երկիր: Շաբոյանը, չգիտես ինչու, կարծում է, թե տնտեսության չափերի հետ կենտրոնացված ոլորտներում ստեղծված արդյունքը համեմատելը ճիշտ չէ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here