տուն Քաղաքական Միջազգային Տղա երեխաներն ավելի ուշ են խոսում տեստոստերոնի պատճառով

Տղա երեխաներն ավելի ուշ են խոսում տեստոստերոնի պատճառով

120
0

maxresdefault

Շատերը գիտեն, որ տղա երեխաները սովորաբար ավելի ուշ են սկսում խոսել, քան աղջիկները: Բացի այդ, տղաների մոտ հաճախ նկատվում է խոսքի խախտումներ, նրանք ավելի շատ են տառապում աուտիզմից կամ դիսլեքսիայից, քան աղջիկները:

Նորվեգացի գիտնականները պարզել են, որ պատճառը հղիության ժամանակ տեստոստերոն հորմոնի ազդեցությունն է պտուղի վրա: Գիտնականներն ուսումնասիրել են մեծ թվով երեխաներ` սկսած նրանց ծնունդից մինչև 5 տարեկան: Այս մասին հաղորդում է  International Journal of Language & Communication գիտական ամսագիրը:

Սակայն միայն սեռը չէ, որ ազդում է երեխայի խոսքի զարգացման վրա: Դրա համար կան նաև այլ գործոններ, ինչպիսիք են գենետիկ հակվածություններն ու վաղ տարիքում զարգացման պակասը: