տուն Լուրեր Տղամարդկային բանավեճը գովելի է

Տղամարդկային բանավեճը գովելի է

165
0

IMG_2300-copy

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը երեկ Սերժ Սարգսյանին դիմավորողների շարքում չի եղել,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրել է Շարմազանովը: «Նախագահին միշտ դիմավորում են միայն ԱԱԽ անդամները»,-նշել է նա: Արդեն հայտնի միջադեպին անդրադառնալով, Էդուրադ Շարմազանովը նշել է, որ ինքը տեղյակ չէ դրանից.«Ինչու եք ինձ հարց տալիս, որից ես տեղյակ չեմ և իրավասու չեմ պատասխանել», — նշել է նա: Անդրադառնալով այն տեսակետին, թե  բանավեճը տղամարդկային է եղել, Շարմազանովը նշել է, որ ընդհանրապես բանավեճին նորմալ է վերաբերվում: «Բանավեճը նորմալ է, եթե տղամարդկային է, էլի գովելի է, որովհետև տղամարդիկ պետք է տղամարդավայել բանավիճեն, այլ ոչ թե այլ կերպ», — նշեց նա: Araratnews.am-ի թղթակցի այն հարցին, թե քաղաքականության մեջ ինչպես եք վերաբերվում «տղամարդկային» բանավեճերին, և  հնարավոր է արդյոք քաղաքականության մեջ նյարդերը տեղի տան, ինչպես նշում են ՕԵԿ-ական պատգամավորները, Շարմազանովը պատասխանել է.«Իսկ կյանքում չի՞ լինում։ Թե՛ կյանքում, թե՛ կենցաղում և՛ թե քաղաքականության մեջ լինում են դեպքեր, երբ, ցավոք սրտի, նյարդերը կարող են տեղի տալ»:

 

Էմմա Պալյան

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here