Լոս Անջելեսում մահացել է հայազգի լեգենդար երգիչ Ադիս Հարմանդյանը: Տեղեկությունը տարածել են երգչի մտերիմներն ու ծանոթները:
Հարմանդյանը համարվում է հայկական էստրադային երգերի առաջին կատարողներից մեկը:
Հիմնականում կատարել է Հասմիկ Մանասերյանի խոսքերով գրված երգերը:
Առաջինը լույս է տեսել և հանրաճանաչ դարձել «Ծաղիկներ» երգով։ Հայտնի երգերից են «Նունե», «Գարուն, գարուն», «Այլ աչեր», «Ախթամար»: Թողարկել է մոտավորապես 30 ալբոմ։