տուն Քաղաքական Միջազգային Տիմոշենկոն Յանուկովիչին պաշտոնանակ անելու կոչ է հնչեցրել

Տիմոշենկոն Յանուկովիչին պաշտոնանակ անելու կոչ է հնչեցրել

149
0

1384622278_timoshenko

Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն հայտարարել է, որ անհրաժեշտ է պաշտոնանկ անել երկրի գործող նախագահ Վիկտոր Յանկուվիչին, եթե վերջինը որոշի շեղվել եվրաինտեգրման ճանապարհից: Այս մասին հաղորդում են ուկրաինական լրատվամիջոցները:

Նա ասել է, որ երկրում հաստատվում է բռնապետություն, և անհրաժեշտ է ավելի համախմբված և ուժեղ լինել. «Սպասել, որ բռնապետությունն ինքնակամ ազատություն կտրամադրի՝ միամիտ և վտանգավոր բան է: Մի սպասեք, հույս մի՛ ունեցեք և մի՛ խնդրեք, գործե՛ք և հաղթե՛ք»:

Տիմոշենկոն նաև նշել է, որ անհրաժեշտ է իշխանություններին ստիպել ԵՄ հետ ստորագրել ասոցացման մասին համաձայնագիր այս տարվա նոյեմբերի 29-ին Վիլնյուսում, այլապես նրանք դա չեն անելու: Տիմոշենկոն կոչ է արել՝ ամեն օր ավելացնել Ճնշումը Յանուկովիչի վրա:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here