Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն հայտարարել է հացադուլի մասին: Նա երկրի իշխանություններից պահանջել է ստորագրել Ասոցացման մասին համաձայնագիրը:
Այս մասին Տիմոշենկոյի իրավաբանը հայտարարել է Կիևում բողոքի ցույցի դուրս եկածներին: «Ի նշան միասնականության՝ ես անժամկետ հացադուլ եմ հայտարարում և պահանջում եմ Յանուկովիչից ստորագրել Ասոցացման մասին համաձայնագիրը»,- ասվում է Տիմոշենկոյի հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ ազատազրկման մեջ գտնվող Ուկրաինայի նախկին վարչապետը այժմ գտնում է հիվանդանոցում: