տուն Uncategorized Տիմոշենկոն կոչ է արել դուրս գալ փողոցներ և լցնել մայդանները

Տիմոշենկոն կոչ է արել դուրս գալ փողոցներ և լցնել մայդանները

154
0

Timoshenko-declara-hambre-electoral-Ucrania_EDIIMA20121029_0236_4

Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն երկրում տեղի ունեցած վերջին զարգացումները որակում է որպես հեղաշրջում` այն նմանեցնելով 1991 թվականին ԽՍՀՄ-ում տեղի ունեցած «պուտչի» հետ:

Տիմոշենկոյի խոսքերը փոխանցել է նրա պաշտպան Սերգեյ Վլասենկոն: Նրա խոսքերով` Տիմոշենկոն նաև կոչ է արել նախագահ Վիկտոր Յանուկովիչին հավաքել ազգային անվտանգության խորհուրդը և հայտարարել ԵՄ հետ ասոցացման մասին համաձայնագրի ստորագրման մասին:

«Նա կոչ է արել բոլորին դուրս գալ և իրենց քաղաքացիական դիրքորոշումն արտահայտել Ուկրաինայի բոլոր քաղաքների մայդաններում»,- ասել է նախկին վարչապետի պաշտպանը` փոխանցելով Տիմոշենկոյի խոսքերը:

Հիշեցնենք, որ երեկ Ուկրաինայի կառավարությունը ԵՄ հետ Ասոցացման պայմանագրի ստորագրման գործընթացի  դադարեցման որոշում է կայացրել, ինչը պայմանավորված է Ռուսաստանի և ԱՊՀ երկրների հետ ավելի սերտ հարաբերություններ հաստատելու անհրաժեշտությամբ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here