Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն բանտի ղեկավարությանը խնդրել է լրատվամիջոցների հետ հանդիպման հնարավորություն ընձեռել, հաղորդում է Интерфакс-ը:
«Հերթական անգամ պահանջում եմ թույլատրել լրատվամիջոցների ներկայացուցիչներին ինձ այցելել»,-ասվում է Տիմոշենկոյի հայտարարության մեջ, որն էլ մեջբերված է նախկին վարչապետի պաշտոնական կայքէջում:
Տիմոշենկոն լրատվության ոլորտի 12 ներկայացուցչի անուն է ներկայացրել, ովքեր իրավապաշտպանի միջոցով իրեն խնդրել են հարցազրույց տալ: