Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն կդադարեցնի նոյեմբերի 25-ին սկսած հացադուլը: Տիմոշենկոյի հացադուլն ուղղված էր ուկրաինական իշխանությունների կողմից ԵՄ-ի հետ ասոցացման պայմանագրի ստորագրման գործընթացը դադարեցնելու դեմ:
Տիմոշենկոյի հացադուլի դադարեցման մասին հայտնել է նրա դուստրը՝ Եվգենյան: Նա ասել է. «Մայրս ասաց, որ դադարեցնում է հացադուլը մարդկանց խնդրանքով, քանի որ նա սկսել էր հացադուլը ի նշան ժողովրդին աջակցության»: