Ուկրաինայի նախագահի թեկնածու, «Բատկովշինա» կուսակցության առաջնորդ Յուլիա Տիմոշենկոն դիմել է ԱՄՆ-ի կոնգրեսին` խնդրելով ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային: Այս մասին հայտնել է կուսկացության մամուլի ծառայությունը: Հաղորդում է Korrespondent.net կայքը:
«Դիմում եմ ԱՄՆ կոնգրեսի անդամներին՝ խնդրելով բոլոր հնարավոր քայլերը ձեռնարկել Ոկրաինային աջակցելու համար, պաշտպանելու նրա ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը», — նշում է Տիմոշենկոն: Նա պնդում է, որ «Ուկրաինային անհրաժեշտ է համակողմանի օգնություն, այդ թվում` ռազմատեխնիկական ոլորտում, ինչը պետք է ներառի հակաօդային և հակատանկային զինատեսակների տրամդրում և զինվորականների ուսուցում»: