Եվրամիության ընդլայնման հարցերով գլխավոր հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հայտարարել է, որ Ուկրաինայի հետ ասոցացման պայանագրի ստորագրումը տեղի կունենա միայն այն դեպքում, եթե ազատ արձակվի երկրի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն, կամ նրան ուղարկեն Գերմանիա առողջական խդնիրները կարգավորելու համար։ Այս մասին հաղորդում է Interfax գործակալությունը։
Ֆյուլեն հույս է հայտնել, որ ուկրաինական իշխանություններն ամենամոտ ժամականերում բանտից կազատեն Յուլիա Տիմոշենկոյին․ «Դա տեղի չի ունենա հաջորդ շաբաթ, սակայն կիրականանա մինչև Վիլնյուսի գագաթնաժողովը»։
Հիշեցնենք, որ Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովին Արևելյան գործընկերության մի քանի երկրներ կստորագրեն կամ կնախաստորագրեն ԵՄ հետ ասոցացման պայմանագիրը։