Միջազգային տիեզերակայանի անձնակազմը ռուս-ճապոնական «Ակվարիում-AQH» գիտափորձի շրջանակներում զբաղվում է մեդակա ձկների և մոծակների թրթուռների աճեցմամբ: Այս մասին նշվում է «Ռոսկոսմոսի» տարածած հայտարարության մեջ:
«Սա առաջին հետազոտություններից մեկն է, որ թույլ կտա գնահատել ողնաշարավոր և անողնաշարավոր ջրային օրգանիզմների գենային համակարգի աշխատանքի վրա տիեզերական թռիչքի «մաքուր» ազդեցությունը՝ ճապոնական մեդակա ձկների (Oryzias latipes) և երկթև մոծակների թրթուրների (Polypedilum vanderplanki) օրինակով», — նշում են մասնագետները:
«Ակվարիում-AQH» գիտափորձը տարբերվում է ՄՏԿ-ում անցկացված կենսաբանական փորձերի մեծ մասից նրանով, որ կենդանիները տիեզերքում են զգալի ժամանակ են անցկացնում ակվարիումներում ջրի ջերմաստիճանի և որակի մշտական դիտարկման պայմաններում: Տիեզերակայան տեղափոխման ընթացքում օրգանիզմների կրած սթրեսի ազդեցությունը գործնականում հասցված է 0-ի: