Շինարարության ոլորտում այս պահի դրությամբ 8.5 տոկոս անկում է գրանցված: Նման հայտարարություն արեց վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության այսօրվա նիստի ժամանակ: Ըստ նրա` տնտեսության լոկոմոտիվը այսօր արդյունաբերությունն ու գյուղատնտեսությունն են: Շինարարությունում անկումը պայմանավորված է նրանով, որ էլիտար բնակարանների պահանջարկը նվազել է:
Փոխարենը, ըստ Տիգրան Սարգսյանի, էկոնոմ կլասի բնակարանների նկատմամբ պահանջարկը մեծ է: Այս անհամամասնությունները կարգավորելու համար կառավարությունը որոշել է ավելացնել էլիտար բնակարանների պահանջարկը` 40 մլն դրամից ավելի գումարով անշարժ գույք գնող օտարերկրացիներին այսուհետ կացության կարգավիճակ տրամադրելով: