տուն Տնտեսական Տիգրան Սարգսյանի փակած 100-ից ավելի խորքային հորեր կվերագործարկվեն

Տիգրան Սարգսյանի փակած 100-ից ավելի խորքային հորեր կվերագործարկվեն

171
0

ՀՀ-կառավարություն

Ընթացիկ տարում ջրամբարներում կուտակված ջրի ոչ բավարար չափի և աղբյուրների սակավաջրության հետևանքով առաջացած շուրջ 74 մլն խոր. մետր ջրի դեֆիցիտը մասամբ ծածկելու, Արագածոտնի և Արմավիրի մարզերի ջրօգտագործողների բավարար և կայուն ջրամատակարարումն ապահովելու նպատակով կառավարությունն իր պահուստային ֆոնդից այսօր 550 մլն դրամ է հատկացրել՝ 100-ից ավելի խորքային հորերը վերագործարկելու նպատակով: Առավել հրատապ և լուծում պահանջող աշխատանքների իրականացման նպատակով փոփոխություններ և լրացումներ են կատարվել կառավարության ավելի վաղ ընդունած որոշման մեջ:

Նիստում հավանություն է տրվել Արարատյան դաշտի ջրօգտագործման նկատմամբ ավտոմատ, կենտրոնացված կառավարման համակարգի ներդրման տեխնիկական առաջադրանքին:

ՀՀ կառավարությունը Հ-46 ավտոմայրուղու Գորիս-Տաթև հատվածի 12-րդ կիլոմետրում քարաթափման աշխատանք իրականացնելու նպատակով իր պահուստային ֆոնդից հատկացրել է մոտ 19 մլն դրամ: Նշված ճանապարհին հարող 45-50 աստիճան թեքությամբ լանջով դեպի վեր, մոտ 700 մետր հեռու, գտնվում է մոտավոր հաշվարկով 700 խ.մ. ծավալով ժայռաբեկոր, որը գրեթե ամբողջությամբ պոկվել է մայր ապարից և վտանգում է երթևեկող տրանսպորտային միջոցներն ու ճոպանուղու հենասյունը: Անհրաժեշտ է հնարավոր սեղմ ժամկետում պայթեցման եղանակով արհեստական քարաթափում իրականացնել և վերացնել վերահաս վտանգը: