2 օր առաջ Եվրասիական տնտեսական հանձնաժողովում ձևավորվել է աշխատանքային խումբ ՝ Հայաստանի և Մաքսային միության 3 երկրների տնտեսական գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, որի նպատակն է օժանդակել Հայաստանին՝ պատրաստելու Մաքսային միություն մտնելու համար անհրաժեշտ փաստաթղթերը: Այս մասին կառավարության այսօրվա նիստի սկզբում հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նրա խոսքով՝ աշխատանքային խմբի նպատակն է մշակել բոլոր այն ընթացակարգերը, որ Հայաստանը միանա Մաքսային միությանը: «Քանի որ դեկտեմբերի 5-ին նախատեսվում է աշխատանքային խմբի առաջին հանդիպումը, մենք պետք է պատրաստ լինենք ներկայացնելու ըստ ոլորտների մեր անելիքները և ինչ ժամանակում կկարողանանք իրականացնել այդ միջոցառումները, որպեսզի դեկտեմբերին ունենանք ճանապարհային քարտեզ և ներկայացնենք նախագահներին»,- հայտարարեց Տ. Սարգսյանը, հավելելով, որ ինքը հանդիպել է երեք երկրների վարչապետերի հետ, և 3 երկրների վարչապետերն էլ խոստացել են օժանդակություն, որ Հայաստանը պատշաճ ձևով կազմի Մաքսային միություն մտնելու փաստաթղթերը։
տուն Լուրեր Տիգրան Սարգսյանը` վարչապետերի հետ հանդիպման և Մաքսային միության ճանապարհային քարտեզի մասին