տուն Քաղաքական Հայաստան Տիգրան Ուրիխանյանը դիմել է Գագիկ Ծառուկյանին` խմբակցության կազմից դուրս գալու համար

Տիգրան Ուրիխանյանը դիմել է Գագիկ Ծառուկյանին` խմբակցության կազմից դուրս գալու համար

332
0

«Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցությունը հայտարարում է, որ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին դիմում է ներկայացրել խմբակցության կազմից դուրս գալու վերաբերյալ:

«Տիգրան Ուրիխանյանը «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության կազմում անցել է երկարամյա քաղաքական ճանապարհ, սակայն այս փուլում պատգամավորի մոտեցումներն ու սկզբունքերը համահունչ չեն «Բարգավաճ Հայաստան» խմբակցության մոտեցումների հետ:

Այդ իսկ պատճառով այս պահից սկսած «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցությունը դադարեցնում է համագործակցությունը Տիգրան Ուրիխանյանի հետ:

Վերջինս իր գործունեությունը շարունակելու է անկախ պատգամավորի կարգավիճակով», — ասված է կուսակցության տարածած հայտարարության մեջ: