«Ես սահմանում եղել եմ: Զգեստ էլ եմ հագել և հետս մի մեքենա օգնություն եմ տարել: Էդ պոպուլիստական բաները, որ քաղաքական գործիչները գնում են, նկարվում են՝ ինձ համար անընդունելի են: Ես հոգով հայրենասեր եմ ու միշտ մեր հայրենիքի և բանակի հետ եմ»,-անդրադառնալով վերջին շրջանում սահման այցելող քաղաքական գործիչներին՝ AraratNews.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց «Ժողովրդական » կուսակցության ղեկավար Տիգրան Կարապետյանը:
Տիգրան Կարապետյանը անհրաժեշտության դեպքում պատրաստ է զենք վերցնել և գնալ մարտի դաշտ. «Եթե անհրաժեշտություն լինի ինչու՞ չէ՝ զենք կվերցնենք կգնանք սահման: Այնպես որ, անհրաժեշտություն չկա որևէ բան ցուցադրական անելու»,-ասաց Տիգրան Կարապետյանը: