«Գագիկ Ծառուկյանը ինքնին հզոր դեմք է: Կարող է ինքը զգուշավոր լինի, կարող է իրավիճակը չսրի, սակայն չեմ մտածում, թե նա թույլ տա, որ որևէ մեկը իրենց անցնի: Մեկ մեկ ասում են ԲՀԿ-ն կգլխավորի Վարդան Օսկանյանը դրանք դատարկ խոսակցություններ են»,-անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի կերպարին, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ժողովրդական» կուսակցության ղեկավար Տիգրան Կարապետյանը: