Ընդդիմադիր ակտիվիստ Տիգրան Առաքելյանը եւ 2011-ի օգոստոսի 9-ի գործով դատապարտված մյուս երեք ակտիվիստները միասին բողոք են ներկայացրել Վճռաբեկ դատարան:
Նրանք պահանջում են բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը եւ արդարացնել իրենց:
«Անօրինական եւ առանց հիմքի ինձ 2 տարի պահեցին անազատության մեջ: Եվ երկու տարի էլ փաստորեն մյուս 3 երիտասարդներն են առանց հիմքի մեղադրվել: Մենք միանշանակ պահանջում ենք, որ արդարությունը վերականգվի, քանի որ ինձ կալանքի տակ պահելը եւ ազատելը, չի նշանակում, որ արդար դատավճիռ է կայացվել կամ արդար դատավարություն է իրականացվել»,- ասում է Տիգրան Առաքելյանը:
Հիշեցնենք, որ Տիգրան Առաքելյանին հոկտեմբերի 14-ին ազատ արձակեցին Վերաքննիչ դատարանի որոշմամբ: Նա անմեղ էր ճանաչվել միայն ոստիկանի նկատմամբ վտանգավոր բռնություն գործադրելու մասով եւ դատարանը նրան արդարացրել էր հանցակազմի բացակայության պատճառով:
Մինչդեռ Տիգրան Առաքելյանը նշում է, որ մի շարք իրավախախտումներ եւ դատական սխալներ են եղել գործի ընթացքում:
«Նույնիսկ ոստիկանը, ում քիթը իբր ես ջարդել եմ, ոչ մի անգամ չի ներկայացել դատական նիստերին»,-ասում է Առաքելյանը:
Վճռաբեկ դատարան բողոք ներկայացնելուց հետո մեկ ամսվա ընթացքում կկայացվի որոշում բողոքը վարույթ ընդունելու կամ վերադարձնելու վերաբերյալ:
Ընդդիմադիր ակտիվիստ Տիգրան Առաքելյանը եւ 2011-ի օգոստոսի 9-ի գործով դատապարտված մյուս երեք ակտիվիստները միասին բողոք են ներկայացրել Վճռաբեկ դատարան:
Նրանք պահանջում են բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը եւ արդարացնել իրենց:
«Անօրինական եւ առանց հիմքի ինձ 2 տարի պահեցին անազատության մեջ: Եւ երկու տարի էլ փաստորեն մյուս 3 երիտասարդներն են առանց հիմքի մեղադրվել: Մենք միանշանակ պահանջում ենք, որ արդարությունը վերականգվի, քանի որ ինձ կալանքի տակ պահելը եւ ազատելը, չի նշանակում որ արդար դատավճիռ է կայացվել կամ արդար դատավարություն է իրականացվել»,-ասում է Տիգրան Առաքելյանը:
Հիշեցնենք, որ Տիգրան Առաքելյանին հոկտեմբերի 14-ին ազատ արձակեցին Վերաքննիչ դատարանի որոշմամբ:
Մինչդեռ Տիգրան Առաքելյանը նշում է, որ մի շարք իրավախախտումներ եւ դատական սխալներ են եղել գործի ընթացքում:
«Նույնիսկ ոստիկանը, ում քիթ իբր ես ջարդել եմ, ոչ մի անգամ չի ներկայացել դատարան նիստերին»,-ասում է Առաքելյանը:
Վճռաբեկ դատարան բողոք ներկայացնելուց հետո մեկ ամսվա ընթացքում կկայացվի որոշում բողոքը վարույթ ընդունելու կամ վերդաձնելու վերաբերյալ:
Լիլիթ Առաքելյան