տուն Հասարակություն Մշակույթ Տիգրանակերտցի հայ արծաթագործ վարպետներից մեզ հասած արծաթե մատանի-մատնոց (լուսանկարներ)

Տիգրանակերտցի հայ արծաթագործ վարպետներից մեզ հասած արծաթե մատանի-մատնոց (լուսանկարներ)

642
0
«Տիգրանակերտցի հայ արծաթագործ վարպետներից մեզ հասած արծաթե մատանի-մատնոց». Հ. Հովսեփյան

Հայկական կիրառական արվեստի եզակի նմուշների կոլեկցիոներ Համլետ Հովսեփյանը «Ֆեյսբուքի» իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ մակագրելով. «18-20-րդ դարասկզբի Տիգրանակերտցի (Դիարբեքիր) հայ արծաթագործ վարպետների աշխատանքները իրենց նրբությամբ ու շքեղությամբ չէին զիջում Արևմտյան Հայաստանի այլ նշանավոր արծաթագործության դպրոցների ( Վան, Կարին, Սեբաստիա…) վարպետների աշխատանքներին։

Դրա վառ ապացույցն է 19-րդ դարավերջի տիգրանակերտցի հայ արծաթագործ վարպետներից մեզ հասած, կարմիր մարջաններով զարդարված այս գեղեցիկ արծաթե մատանի-մատնոցը»: