տուն Քաղաքական Միջազգային Տիբեթյան մասթիֆը վաճառվել է մոտ 2 միլիոն դոլարով

Տիբեթյան մասթիֆը վաճառվել է մոտ 2 միլիոն դոլարով

238
0

1372671

Չինական Չժեցզյան նահանգում վաճառվել է տիբեթյան մասթիֆի քոթոթ, որի համար գնորդը վճարել է 12 մլն յուան կամ 1,9 մլն դոլար: Տեղի թերթերից մեկին տված հարցազրույցում շների բազմացմամբ զբաղվող մասնագետը պատմել է, որ ոսկեգույն շան նոր տերը Ցինդաո քաղաքի շինարարական ընկերություններից մեկի ղեկավարն է: Հնարավոր է, որ այդ շունը դառնա աշխարհի ամենաթանկ կենդանին:

Նույն մասնգետն ասել է, որ ոսկեգույն տիբեթյան մասթիֆի մյուս քոթոթին ինքը վաճառել է դրա կես գնով` 6 մլն յուանով: Տղամարդն ասել է, որ շների նման բարձր գինը պայմանավորված է նրանով, որ այս ցեղատեսակը շատ հազվադեպ է, այն համարվում է Չինաստանի ազգային հարստություն, և այն, պանդայի նման, պահպանվում է պետության կողմից:

Այս շների վաճառքի նախորդ ռեկորդը սահմանվել էր 2011 թվականին, երբ գնորդը վճարել էր 1,5 մլն դոլար: