տուն Uncategorized Տեր Շտեգենը մոտ է նոր պայմանագիր կնքելուն

Տեր Շտեգենը մոտ է նոր պայմանագիր կնքելուն

231
0

«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե Տեր Շտեգենը մոտ է նոր պայմանագիր կնքելուն ակումբի հետ, հայտնում է ESPN-ը:

Կատալոնական ակումբը համաձայնեցրել է նոր պայմանագրի պայմանները գերմանացի դարպասապահի հետ և մոտ ժամանակներս կարող է պաշտոնապես հայտարարել դրա մասին:

Տեր Շտեգենի ներկայիս գործող պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ուժի մեջ է մինչև 2022 թվականի հունիսը:

Ընթացիկ մրցաշրջանում 27-ամյա դարպասապահը կատալոնացիների կազմում անցկացրել է 33 հանդիպում ՝ բաց թողնելով 34 գոլ: