ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը (այսուհետ՝ ՇՎՏՄ) սույն թվականի ապրիլի 9-13-ն իրականացրել է Հայաստանի Հանրապետությունում ալկոգել արտադրող 20 տնտեսվարող սուբյեկտի օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության ստուգման վերաբերյալ ստուգաթերթով սահմանված պահանջների ստուգում:
Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը ստուգման արդյունքում պարզվել է, որ թվով 20 տնտեսվարող սուբյեկտների արտադրանքի իրացումն ուղեկցվում է համապատասխանության գնահատման փաստաթղթով (առկա է հայտարարագիր) և արտադրանքի վրա առկա է համապատասխան մակնշում:
Հիշեցնենք նաև, որ սույն թվականի մարտի 26-ից ապրիլի 13-ը ներառյալ ստուգումներ են իրականացվել թվով 40 ալկոգել արտադրող տնտեսվարող սուբյեկտի մոտ: