Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ԱԺ-ում սկսված ծեծկռտուքի հետևանքով նիստն ընդհատվել էր:
Ամեն ինչ սկսվել էր «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի հասցեին հնչեցված քննադատությունից:
«Երբ ամբիոնից սրիկա կամ նման բառեր եք օգտագործում, դա լարվածություն է առաջացնում»,- ասաց Մարուքյանը՝ դիմելով Բաբկեն Թունյանին:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը միջադեպի համար ներողություն է խնդրել հայրենակիցներից: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հարցերին ի պատասխան ասել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։
«Խնդրում եմ ինքներդ նայեք՝ ինչից այդ ամենն սկսվեց։ Տեսեք, թե ով անցավ անձնական վիրավորանքների եւ ով սադրեց այս միջադեպը»։