տուն Տնտեսական Տեսանկարահանման սարքե՞ր, թե՞ քեշբեկ. կառավարությունը՝ ՀԴՄ կտրոն չտալու մասին

Տեսանկարահանման սարքե՞ր, թե՞ քեշբեկ. կառավարությունը՝ ՀԴՄ կտրոն չտալու մասին

316
0

«ՀԴՄ կտրոն դնողները իրենց ապահովության համար պետք է տեսանկարահանման սարքեր դնեն: Դրանք կարելի է հարկային համակարգին միացնել այնպես, որ հնարավոր լինի տուգանել ՀԴՄ չտվողին: Քաղաքացին էլ երբ բողոքի, հստակ ժամն ասի, հարկային մարմինն էլ իմանա ու տուգանի»,- կառավարության նիստում այսօր առաջարկեց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

Բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն էլ քեշբեկը հիշեցրեց, որը գործում է օնլայն առեւտրի դեպքում:

ՊԵԿ նախագահն ասաց, որ քեշբեկի գաղափարին պատրաստ են, բայց եթե համատարած եկամտահարկի հայտարարագրում իրականացնեն: