տուն Հասարակություն Տեսախցիկն արձանագրել է Շենգավիթում հայտնի 28-ամյա «Կյաժ Աշոտի» վրա կրակոցներ արձակելու պահը

Տեսախցիկն արձանագրել է Շենգավիթում հայտնի 28-ամյա «Կյաժ Աշոտի» վրա կրակոցներ արձակելու պահը

802
0

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է տեսանյութ, որով երևում է, թե ինչպես է երեկ՝ հունիսի 9-ին, Երևանի Շենգավիթ վարչական տարածքում տեղի ունեցել «Ռիմա-Թրավել»-ի սեփականատեր, 28-ամյա Աշոտ Պետրոսյանի սպանությունը։

Տեսախցիկն արձանագրել է այդ պահը, որից հետո ճիվաղները իրենց սև գործն անելուց հետո դիմում են փախուստի։

Ավելի վաղ հայտնել էինք, որ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունիսի 9-ին, Շենգավիթում հրազենի գործադրմամբ տեղի ունեցած սպանության փաստով ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության՝ վարչության պետ Արտակ Կարապետյանի գլխավորությամբ, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի՝ վարչության պետ Արմեն Գասպարյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանի գլխավորությամբ, ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Արթուր Շմավոնյանի գլխավորությամբ և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Ռոբերտ Վարդանյանի գլխավորությամբ, պարզել էին Մայիսի 9-ի փողոցի 9-րդ շենքի բակում մարտաֆիլմ հիշեցնող ինքնաձիգներից կատարված դեպքի մասնակիցների և սպանվածի ինքնությունը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում