Մոսկվայի բնակարելի շենքերից մեկի մոտ դանակահարել են 50-ամյա տղամարդուն: Այս մասին հաղորդում է gazeta.ru-ն:
Բժիշկները նրա գլխի և պարանոցի շրջանում դանակով կտրված բազմաթիվ վնասվածքներ են ախտորոշել: Մարդասպանը հետախուզվում է: Ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների՝ տղամարդու մարմինը մուտքի մոտ հայտնաբերել է նրա որդին: Սպանության հնարավոր դրդապատճառներից մեկը մրցակցությունն է: Հայտնի է, որ հանգուցյալը շուկայում մանրածախ առևտրի կետ է ունեցել:
Տեսանյութն` այստեղ: